«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Դու այն հավերժական Երևանն ես, որից սկսվում և որում ամփոփվում է մեր ապագայի հույսը

Դու այն հավերժական Երևանն ես, որից սկսվում և որում ամփոփվում է մեր ապագայի հույսը
12.10.2025 | 15:35

Մենք յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը նշում ենք մեր քաղաքամայր Երևանի ծննդյան տոնը։

Շնորհավո՛ր տոնդ, իմ վարդագույն քաղաք, շնորհավոր 2807-ամյակդ։ Դու միաժամանակ և՛ աղջիկ ես՝ գեղեցկությամբ վառվող, և՛ մայրիկ ես` գորովանքով գրկախառնվող, և՛ տատիկ՝ հիշողությամբ մեծ ու հզոր։ Քեզ հետ զրուցելիս միշտ մտածում ես, թե ինչպես կարելի է լինել այդքան հին ու այդքան չարաճճիորեն երիտասարդ։

Եթե Հայրենիքը մեր բոլորիս հայրն է, ապա դու, Երևան, այն մայրն ես, որին երբեմն ուզում ես հակաճառել, բայց միշտ վերադառնում ես նրա գիրկը։ Քո փողոցներում ծնվել են մեր հաղթանակների երգերը, քո պատերի տակ հնչել են նաև մեր ցավերը։ Դու մեր հավաքական հիշողությունն ես՝ կենդանի, շնչող ու երբեմն քմահաճ։

Բայց այս դժվարին ժամանակներում, երբ փորձում են մեզ պարտադրել «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ մերժելով պատմականն ու երանելի ամեն մի հիշողություն, սկսել եմ մտավախություն ունենալ․ հանկարծ մի օր չկարծեն, թե քո ծննդյան թիվը կարելի է «վերագտնել» ըստ նոր քաղաքական ճաշակի։ Ասես քո հազարամյակները կարելի է կտրել ու նորից հաշվել՝ նայելով ոչ թե Արին Բերդին, այլ իշխանության «նոր» օրացույցին։

Սակայն, իմ Երևան, քո հազարամյակները չեն կարող փոխվել իշխանական քմահաճույքներից, քո հիշողությունը չի կարող ջնջվել ժամանակավոր վկայականներով։ Դու այն հավերժական Երևանն ես, որից սկսվում է և որում ամփոփվում է մեր ապագայի հույսը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6633

Մեկնաբանություններ